Կարգապահական հանձնաժողովը քննել է ոստիկանության 3 աշխատակիցների ծառայողական քննության նյութերը

Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հուլիսի 22-ի հերթական նիստին, որը վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, մասնակցել են ոստիկանության շտաբի, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր և ներքին անվտանգության վարչությունների պետերն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը, ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության երեք աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել ոստիկանության պետին՝ 1 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում», իսկ 1 ծառայողի նկատմամբ՝ «Նկատողություն» կարգապահական տույժերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել