ԱՀ արդարադատության նախարարությունը հայտնում է․
«ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության տվյալներով՝ 2021 թվականի առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է թվով 715 ամուսնություն և 94 ամուսնալուծություն:
ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին կիսմյակում քաղաքացիական կացության ակտային գրանցումների ընդհանուր քանակից 660-ը վերաբերվում է ծննդյան ակտային գրանցումներին:
Ընդհանուր առմամբ 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատությամբ 2021 թվականի առաջին կիսամյակում ծննդյան ակտային գրանցումների թիվը նվազել է 326-ով:
ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից կատարվել է թվով 6.952 գործողություն, որոնց քանակը համեմատած 2020 թվականի առաջին կիսամյակի հետ աճել է 4.236-ով: Նշված գործողությունների դիմաց գանձվել է 5.455.000 ՀՀ դրամ պետական տուրք: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ գանձված պետական տուրքն աճել է 2.589.000 ՀՀ դրամով:
ԱՀ նոտարական գրասենյակների կողմից կատարվել են 9.167 նոտարական գործողություններ, որոնց դիմաց գանձվել է 9.667.000 ՀՀ դրամ պետական տուրք:
Կատարված նոտարական գործողությունների ընդհանուր թվից 4.302-ը բաժին է ընկել Ստեփանակերտ թիվ 1, 2.276-ը` Ստեփանակերտ թիվ 2, 1.045-ը` Ասկերանի, 303-ը` Մարտակերտի, 871-ը` Մարտունու, 0-ը` Հադրութի, 368-ը` Շուշիի, 2–ը` Շահումյանի և 0-ը` Քաշաթաղի նոտարական գրասենյակներին:
2020թ. առաջին կիսամյակի համեմատությամբ նոտարական գործողությունների քանակն աճել է 2.931-ով, իսկ պետական տուրքը նվազել 45.500 ՀՀ դրամով:
Հաշվետու ժամանակաշրջանում ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության կողմից հօգուտ պետական բյուջեի գանձվել է 15.213.000 ՀՀ դրամ պետական տուրք, իսկ գործակալության կողմից արտաբյուջե է մտցվել 2.824.300 ՀՀ դրամ»: