Ես ինքս ինձ երբեք չեմ համարել օերնսդիրի մարդ և իմ սրտով չէր գնալ և զբաղվել օրենսդրական գործունեությամբ․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մի քանի հեռուստատեսություններին տված իր հարցազրույցի ժամանակ անդրադարձել է իր՝ պատգամավորական մանդատից հրաժարվելուն։

««Հայաստան» դաշիքն ունի 29 մանդատ, բայց պարզ է, որ «Հայաստան» դաշիքնը 29 պատգամավորը չեն։ Խմբակցությունը «Հայաստան» դաշինքի ներկայությունն է խորհրդարանում։ Իսկ ես դուրս չեմ գալիս դաշինքից և մնում եմ այդ դաշինքի առաջնորդ։ Նունպես «Դաշնակցությունը» հզոր մի կառույց է, և 11 պատգամավորը չեն, որոնք մտնում են խորհրդարան։ Եվ հետագա պայքարը կապել մանդատը վերցնել-չվերցնելու հետ, ճիշտ չէ։

Ես ինքս ինձ երբեք չեմ համարել օերնսդիրի մարդ և իմ սրտով չէր գնալ և զբաղվել օրենսդրական գործունեությամբ։ Բայց նաև այս ընթացքում բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել մարդկանց հետ, և ամենից հետաքրքիրը, որ հանդիպման վերջում, նույնիսկ մենք չէինք խոսում մանդատը վերցնելու-չվերցնելու հարցը, մարդիկ ոտքի վրա ցտեսություն ասելիս ասում էին՝ պարոն նախագահ, մի բան խնդրեմ, չվերցնեք էլի մանդատը, և եթե 10-ից մետավորապես 9-ը այդպես են արտահայտվում, դու հասկանում ես, որ քո մտածածը համընկնում է քո քաղաքական թիմի ճնշող մեծամասնության կարծիքի հետ։ Եվ սա պետք է հաշվի առնել և ես դա հաշվի եմ առել։

Ես իմ թիմակիցների հետ հանդիպման ժամանակ (փակ հանդիպում էր), երբ ինձ հարցրին մանդատների մասին, ես ասել եմ, որ վերջնական չեմ որոշել, բայց մի 90%-ից ավել չեմ վերցնում։ Դա եղել է ընտրություններից հետո երկրորդ, թե երրորդ օրը։ Բայց պետք էր մի քիչ ժամանակ անցներ, պետք էր հասկանալ, թե մանդատը վերցնելով ես ի՞նչ նոր ուժ կհաղորդեմ «Հայաստան» դաշինքին։ Ես չեմ տեսել, որ մանդատը վերցնելով իրավիճակ կփոխեի կամ ինչ-որ էական ձեռքբերում կլիներ «Հայաստան» դաշինքի համար։ Նաև այդ պատճառով կայացվեց այդ որոշումը։

Բայց մինչև ընտրությունները գնալը, ի դեպ, բոլոր հանդիպումների ժամանակ ես տեսնում էի, որ մարդիկ իմ մեջ տեսնում էին «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, այլ ոչ թե «Հայաստան» դաշինքի պատգամավոր»,- ասել է Քոչարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել