Հուլիսի 21-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռ բարձրացած արշավախմբի անդամներից մեկն ունի վատ ինքնազգացողություն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ տեղորոշման կոորդինատների պարզվել է, որ արշավախումբը գտնվում է Շիրակի մարզի վարչական տարածքում՝ մոտ 3300 մ բարձրության վրա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Փրկարարների ուղեկցությամբ արշավախմբի անդամներն անվնաս իջել են։