Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հրաժարվել է մանդատից

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է,  տեղեկացրել է, որ ԿԸՀ է ներկայացրել ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում։

«Սիրելի՛ հայրենակիցներ, Արագածոտնի մարզի թանկագի՛ն բնակիչներ,

Կենտրոնական ընտրական հանձնաժողով եմ ներկայացրել ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումս և կշարունակեմ գործունեությունս Արագածոտնի մարզպետի պաշտոնում:

Վստահության համար խորին շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ՏԿԵՆ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:

Արագածոտնի մարզի թանկագի՛ն բնակիչներ, մենք շարունակելու ենք իրագործել մեր մարզի զարգացման ծրագրերը և դեպի ավելի բարեկարգ Արագածոտնի մարզ տանող ճանապարհային քարտեզի ոչ մի ծրագիր չենք շրջանցելու:

Ուրեմն՝ ի գործ: Միասին ստեղծենք ավելի բարեկեցիկ Արագածոտնի մարզ, որտեղ, վստահ եղեք՝ ԱՊԱԳԱ ԿԱ ու այդ ապագան լուսավոր է լինելու»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը հրապարակել էր հուլիսի 20-ին, ժամը 18:00-ի դրությամբ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ընտրություններում ընտրական ցուցակներում ընդգրկված և ինքնաբացարկ հայտնած թեկնածուների ցանկը՝

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝
1․ Լիլիթ Մակունց
2․Սուրեն Պապիկյան
3․Արայիկ Հարությունյան
4․Նիկոլ Փաշինյան
5․Անահիտ Ավանեսյան
6․Ռոմանոս Պետրոսյան
7․Հովհաննես Հարությունյան
8․Հակոբ Սիմիդյան
9․Գնել Սանոսյան
10․Համբարձում Մաթևոսյան
11․Դիանա Գասպարյան
12․Դավիթ Գևորգյան
13․Նարեկ Մկրտչյան
14․Արամ Խաչատրյան
15․Արարատ Միրզոյան
16․Արմեն Փամբուխչյան

ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔ՝
1․Ռոբերտ Քոչարյան
2․Մարիաննա Եփրեմյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել