Ի՞նչ կենսագրություն ունի Արգենտինայում ՀՀ դեսպան նշանակված Հովհաննես Վիրաբյանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Վիրաբյանին Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Հովհաննես Վիրաբյանին նշանակել Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)»,- ասված է նախագահի հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Էսթերա Մկրտումյանը հետ է կանչվել Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում, Պերուի Հանրապետությունում և Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Իրավաբան․net-ը ներկայացնում է Հովհաննես Վիրաբյանի կենսագրությունը։

Ծնվել է 1981թ. նոյեմբերի 12-ին, Երանում:

Կրթություն և վերապատրաստում՝

1996-2001թթ. ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետ,
2001-2004թթ. ՀՊՄՀ ասպիրանտուրա. պաշտպանել է ատենախոսություն՝ ստանալով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,
2003-2005թթ. ՀՀ պետական կառավարման ակադեմիա, քաղաքագիտության բաժին,
2017թ. Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի հատուկ դասընթաց(Մադրիդ):

Աշխատանքային գործունեություն՝
2007-2010թթ. ռեֆերենտ ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունում,
2010-2013թթ. ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայության» գործակալության պաշտոնական այցերի բաժնի կցորդ,
2013-2014թթ. ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայության» գործակալության դիվանագիտական բաժնի երրորդ քարտուղար,
2009-2014թթ. ՀՀ ԱԳ նախարարի արարողակարգի պատասխանատու,
2015-2019թթ. Իսպանիայի Թագավորության ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար,
2019-2021թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի պետի պաշտոնակատար:

2021թ. փետրվարի 25-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Օտար լեզուների իմացություն՝
ռուսերեն, իսպաներեն, անգլերեն:

Պարգևատևրումներ՝
ՀՀ ԱԳՆ շնորհակալգրեր (2008թ., 2020թ.), ՀՀ ԱԳՆ պատվո մեդալ (2018թ.):

Ընտանեկան կարգավիճակ՝

ամուսնացած է,ունի դուստր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել