ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի դատական հայցն ընդդեմ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ է վերադարձվել:
Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։
Ըստ դատարանի՝ Թովմասյանը լիարժեք չի վճարել պետական տուրքերը։ Մասնավորապես, նա ներկայացրել էր մեկ ոչ գույքային և 1 մլն դրամ գումարի բռնագանձման պահանջներ, որի համար պետք է վճարեր, համապատասխանաբար, 4000 և 20․000 դրամ պետական տուրք: Այսինքն, ընդհանուր առմամբ, հայցվորը պետք է վճարեր 24 հազար դրամ պետական տուրքի գումար, այնինչ նա վճարել է 8000 դրամ: Որոշումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում թերությունները վերացնելու և այն դատարան կրկին ներկայացնելու դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված՝ այն սկզբնապես ներկայացնելու օրը: