Հուլիսի 11-ին, ժամը 13:22-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները Սևան քաղաքի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են շրջված հեծանվանավակ։
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակներին նախարարությունը։
Ջրասուզակներն ուղղել են հեծանվանավակը և ափ դուրս բերել Ղ․ Խ․-ին (ծնված 1994 թ․) և Վ․ Գ․-ին (ծնված 1994 թ․)։