Քենեդի և Լինկոլն. սպանության վերաբերյալ համընկնումներ

Առանց մեկնաբանությունների ներկայացնենք Աբրահամ Լինքոլնի և Ջոն Քենեդու, ինչպես կյանքի, այնպես էլ սպանության վերաբերյալ համընկնումներ:

Աբրահամ Լինքոլնը ընտրվել է Կոնգրեսում 1846 թվականին, իսկ Ջոն Քենեդին` 1946 թվականին:

Լինքոլը ընտրվել է նախագահ 1860 թվականին, իսկ Քենեդին` 1960 թվականին:

Լինքոլնը դարձել է նախագահ 1861 թվականին, իսկ Քենեդին` 1961 թվականին:

Լինքոլնին փոխարինողը՝ Էնդրյու Ջոնսոնը, ծնվել է 1808 թվականին, իսկ Քենեդու փոխարինողը՝ Լինդոն Ջոնսոնը 1908 թվականին:

Երկուսի ազգանունը Ջոնսոն է եղել:

Լինքոլնին սպանել են «Ֆորդ» թատրոնում, իսկ Քենեդուն սպանել են Ֆորդի արտադրության «Լինքոլն» ավտոմեքենայում:

Եվ Լինքոլնին և Քենեդուն կրակել են գլխին: Ընդ որում երկուսին կրակել են ուրբաթ օրը:

Երկուսին սպանել են իրենց կանանց ներկայությամբ:

Երկու մարդասպանները մահացել են մինչ իրենց դատը:

Լինքոլնի քարտուղարի անունը եղել է Քենեդի, իսկ Քենեդու քարտուղարի անունը` Լինքոլն:

Լինքոլնի գործընկերը՝ Քենեդին, ասել է Լինքոլնին չգնալ թատրոն, իսկ Քենեդու գործընկերը՝

Լինքոլնը, ասել է Քենեդուն՝ չգնալ Դալլաս:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել