Վաղը ՍԴ-ի դիմաց հավաքվում ենք՝ ի պաշտպանություն ժողովրդավարության․ Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է․

«Վաղը՝ հուլիսի 9-ին, ժամը 11-ին ՍԴ-ի դիմաց հավաքվում ենք՝ ի պաշտպանություն ժողովրդավարության։ Քանի որ հուլիսի 9-ին ժամը 11-ին արտահերթ ընտրություններին մասնակից քաղաքական չորս ուժերի դիմումի հիման վրա մեկ փաթեթով ընտրությունների օրինականությունը և վավերականությունը քննելու գործընթաց է սկսվելու։ Եվ մենք՝ «Հանուն Հանրապետության կուսակցությունը», այստեղ հավաք է անցկացնելու՝ ի պաշտպանություն ժողովրդավարության»,- ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել