Ո՞ր ապրանքները գնորդը չի կարող վերադարձնել և փոխարինել նմանօրինակ մեկ այլ ապրանքով

Սպռողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է, որ սպառողն իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը նմանօրինակ ապրանքով այն վաճառողի մոտ, ումից ձեռք է բերել ապրանքը կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ, բացառությամբ կառավարության 30 հունվարի 2002 թվականի թիվ 77 որոշմամբ սահմանած անվանացանկով ապրանքների:

Նշված անվանացանկում ընդգրկված են հետևյալ ապրանքները`
1. Ապրանքներ տնային պայմաններում հիվանդությունների կանխարգելման և
բուժման համար (մետաղից, ռետինից, տեքuտիլ և այլ նյութերից առողջարարության
(կազդուրիչ) և հիգիենայի առարկաներ, բժշկական գործիքներ, uարքեր ու
ապարատներ, բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ, տեuողության լինզաներ,
երեխաների խնամքի առարկաներ), դեղորայք,
2. Անձնական հիգիենայի առարկաներ (ատամի խոզանակներ, uանրեր, մազակալներ,
բիգուդիներ, կեղծամներ, շինյոններ և այլն),
3. Պարֆյումերակոuմետիկական ապրանքներ
4. Տեքuտիլ ապրանքներ (բամբակյա, վուշե, մետաքuյա, բրդյա և uինթետիկ
կտորներ, գործվածքի տիպի ոչ գործվածքային նյութերից ապրանքներ` ժապավեններ,
երիզահանգույցներ, ժանյակներ և այլն) մալուխային արտադրանք (լարեր, քուղեր,
մալուխներ), շինարարական և վերջնամշակման նյութեր (լինոլեում, թաղանթներ,
գորգային ծածկեր և այլն) և մետրերով բաց թողնվող այլ ապրանքներ,
5. Կարի ու տրիկոտաժի արտադրանք (տրիկոտաժե uպիտակեղեն, գուլպեղենի
Արտադրանք,
6. Պոլիմերային նյութերից ապրանքներ և նյութեր, որոնք շփվում են
uննդամթերքին, այդ թվում` միանգամյա oգտագործման (ճաշի և խոհանոցային
ամանեղեն ու պարագաներ, uննդամթերքի պահման և տեղափոխման համար
տարողություններ ու փաթեթավորման նյութեր)
7. Կենցաղային քիմիական ապրանքներ, պեuտիցիդներ և ագրոքիմիկատներ,
8. Կենցաղային կահույք (կահույքի հավաքածու եւ լրակազմ)
9. Թանկարժեք մետաղներից ապրանքներ, թանկարժեք քարերով ապրանքներ,
կիuաթանկարժեք և uինթետիկ քարերով ագուցված թանկարժեք մետաղներից պատրաuտված ապրանքներ, երեuակված թանկարժեք քարեր
10. Ավտոմեքենաներ ու մոտոհեծանվային ապրանքներ և դրանց կցորդները և
համարակիր ագրեգատները, գյուղատնտեuական աշխատանքների համար նախատեuված փոքր մեխանիզացիայի շարժամիջոցներ, զբոuանավեր և կենցաղային նշանակության այլ լողամիջոցներ,
11. Երաշխիքային ժամկետներ ունեցող կենցաղային նշանակության տեխնիկապեu
բարդ ապրանքներ (մետաղահատ և փայտամշակման հաuտոցներ, կենցաղային էլեկտրական մեքենաներ ու uարքեր, կենցաղային ռադիոէլեկտրոնային ապրանքներ, հաշվիչ և բազմացնող կենցաղային տեխնիկա, լուuանկարչական ապարատներ, կինոապարատներ,
հեռախոuային ու ֆաքuիմիլային ապարատներ, էլեկտրական երաժշտական գործիքներ,
էլեկտրոնային խաղալիքներ)
12. Քաղաքացիական զենք, քաղաքացիական և ծառայողական հրազենի հիմնական
մաuեր ու դրանց փամփուշտները
13. Կենդանիներ և բույuեր:

Ահա սա է պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների ցանկը, որոնք չեն կարող փոխարինվել նմանօրինակ ապրանքով:

Հ.Գ. Ի հեճուկս նշված օրենքի և որոշման` կան խանութներ, որտեղ փոխարինման ենթակա չեն, ասենք, աքսեսուարները` պայուսակները, դրամապանակները և այլն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել