Դուք մի խնդիր ունեիք լուծելու` անձեռնմխելիության մանդատ ունենալ ու չդատվել․ Անի Սամսոնյանի պատասխանը՝ Քոչարյանին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր «Հայաստան» դաշինքի հետընտրական ժողովում Ռոբերտ Քոչարյանն ասում է. «Մենք վերականգնելու ենք հավատը խորհրդարանական ընդդիմության նկատմամբ, որովհետև վերջին տարիներին խորհրդարանական ընդդիմությունը բազմաթիվ գործարքների է գնացել իշխանության հետ և կորցրել վստահությունը»:

Ի գիտության համար պարզապես նշեմ, որ եթե իշխանության հետ գործարքի գնացած ընդդիմություն լինեինք, հիմա ձեր դաշինքի պես Աժ անցած երևի կլինեինք:

Հադրութ ու Շուշի գոռալով պատգամավորի մանդատ վաստակողներ, հիմա ո՞վ է գործարքի գնացել: Այնքան սուտ խոստումներ եք տվել ընտրություններից առաջ, որ ձեզ ձեռնտու էլ չէր իշխանություն ունենալ: Մարդկանց հավատացնում էիք, որ հեսա Փաշինյանն ու Ալիևը կողք կողքի ծնկելու են ձեր առաջ: Ծնկեցին` բա չէ:

Դուք մի խնդիր ունեիք լուծելու` անձեռնմխելիության մանդատ ունենալ ու չդատվել:

Շնորհակալություն Նիկոլ Փաշինյանին` նվիրեց ձեզ այդ մանդատը»:

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը ասել էր․

««Հայաստան» դաշինքը դարձել է ինստիտուցիոնալ արմատական ընդդիմություն և օգտագործելու է բոլոր հնարավորությունները, որը տալիս է  ՀՀ օրենսդրությունը։

Եվ ավելին՝ մենք վերադարձնելու ենք ժողովրդի հավատը՝ դեպի խորհրդարանական ընդդիմություն։ Որովհետև վերջին տարիների ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը գործարքների է գնացել իշխանության հետ: Այսօր այդ հավատը պետք է վերականգնել ընդդիմության նկատմամբ ու որպես ռադիկալ ընդդիմություն՝ դա անելու ենք օր ու գիշեր աշխատելով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել