Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանում հայ գերիների դատավարության ժամանակ փաստաբանները միջնորդություն են ներկայացրել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի դեմ քրեական գործ հարուցելու համար։
Ադրբեջանի դատարանը չի բավարարել միջնորդությունը՝ նշելով, թե Դավիթ Տոնոյանի ու Օնիկ Գասպարյանի մեղսակցությունը ապացուցված չէ»։