Ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը:
Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։
«Վոլոդինը շնորհավորել է Հայաստանի խորհրդարանի խոսնակին արտահերթ ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ եւ հաջողություն մաղթել հետագա գործունեությունում:
Կողմերը քննարկել են երկկողմ եւ բազմակողմ հարթակներում համատեղ հետաքրքրության օրակարգում ընդգրկված հարցեր»,- ասվախ է հայտարարության մեջ: