ՀՀ ազգային ժողովը պատրաստվում է արտահերթ նիստ անցկացնել։ Նիստը նախատեսված է 2021 թվականի հունիսի 30-ին, ժամը 11:00-ին։
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից․
«Հիմք ընդունելով 2021 թվականի հունիսի 30-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը , ինչպես նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 2021 թվականի հունիսի 30-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու եւ նստաշրջանի օրակարգում ընդգրկված համապատասխան օրենքների նախագծերը երկու ընթերցմամբ քննարկելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը , առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ եւ 7-րդ մասերով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.
Համաձայնություն տալ 2021 թվականի հունիսի 30-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն»: