Ինչպե՞ս են բաշխվում դատական ծախսերը դատավարության մասնակիցների միջև

Կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից վկաներին և փորձագետներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի ծախսերը, որն իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վերը նշված դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե հայցը թողնվում է առանց քննության, կամ վարույթը կարճվում է: Բողոքը հետ վերցրած անձը կրում է դրա հետևանքով առաջացած դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը:

Եթե պատասխանող է հանդիսացել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա դատական ծախսերը դրվում են Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի վրա, եթե`
1) պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ.
2) պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է իրավաչափ, սակայն հաստատել է, որ հայցվորի` վարչական մարմիններին ներկայացրած վարչական բողոքը մինչև դատարանում դրա քննությունը թողնվել է անպատասխան՝ օրենքի խախտմամբ, կամ պատասխանը տրվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ:

Եթե հայցվորի կամ բողոք բերողի պահանջները բավարարվում են մասամբ, ապա հաշվանցման եղանակով դատարանը կարող է հայցվորին, բողոք բերողին և պատասխանողին փոխադարձաբար ազատել դատական ծախսերի փոխհատուցումից կամ համաչափորեն բաշխել դատական ծախսերի փոխհատուցումը նրանց միջև:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել