Անժամկետ նստացույց ենք անելու, եթե արդյունք չունենանք, հացադուլ կանենք. գերեվարված Մելս Անբարդանյանի եղբայր

Ադրբեջանում գերեվարված Մելս Անբարդանյանի եղբայրը՝ Տիգրան Անբարդանյանը, հունիսի 23-ի ուշ երեկոյան հայտարարություն տարածեց, որ գերեվարված մյուս տղաների ծնողների հետ ՀՀ ներկայիս իշխանություններից պահանջում են Ադրբեջանի դիմաց պահանջ դնել․ «անհապաղ դադարեցնել մեր եղբայրների նկատմամբ կեղծ դատավարությունը և վերադարձնել Հայաստան առանց նախապայմանների»։

Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ անժամկետ նստացույց են անելու կառավարության դիմաց, եթե չհասնեն ցանկալի արդյունքի հացադուլ կսկսեն:

«Այս ամենը կվերջանա այն ժամանակ, երբ մեր տղաները հետ գան կամ ինչ որ մի չափով մենք հասկանանք, որ նրանք Ադրբեջանում անվտանգ են»,-նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել