Տիգրան Ուրիխանյանը Փաշինյանի հետ հանդիպման համար լիազորված չի եղել ոչ Արա Աբրահամյանի, ոչ էլ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության կողմից: Այս մասին հայտնում են «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության մամուլի ծառայությունից։
«ՀՀ-ում կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում մասնակցություն ունեցած «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, որին աջակցում էր Արա Աբրամյանը և ավելի, քան 12 հազար ընտրող, որոնք քվեարկել են մեր օգտին, որևէ առնչություն չունեն կայացած հանդիպման հետ և չեն կիսում Ուրիխանյանի հետընտրական հայացքները»,-նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի հետ: