Պրոթեզով էլ կարելի է մեքենա վարել․ վիրավորումից հետո Արամը «Լույս բարիում» նորից քայլել է

 

Արցախյան պատերազմի մասնակից Արամն անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով բեկորային վիրավորում է ստացել․ վնասվել են ներքին օրգանները, կորցրել է ոտքը։ Բայց, ամեն ինչ արդեն անցյալում է և արդեն մեքենա է վարում։ 

«Արդեն մենակ քայլելու ցանկությունը, որ ակտիվանամ․․․ որ մարդը չի շարժվում անընդհատ, պառկած շատ դժվար է: Ցանկությունն այնքան մեծ էր, որ իմ համար տարբերություն չկար, ինչ բարդության են լինելու առաջին քայլերը, պրոթեզին հարմարվելը, պետք է անեի: Ու իրականում, չգիտեմ երևի լավ տրամադրվելուց, համ էլ ցանկությունը, որ այդքան մեծ էր առանձնապես բարդ չեղավ»,-նշում է նա:

Արամ Ասատրյանը բժշկական աջակցություն է ստացել «Լույս բարի» պրոթեզավորման և օրթեզավորման կենտրոնում: Այն ստեղծվել է 2020 թվականի հուլիսին։ Կենտրոնի տնօրենի խոսքով՝ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած արդեն 11 զինվորի են օգնել։ Նախ հոգեբանական մոտեցում են ցուցաբերում, բացատրում, որ 99 տոկոսով բնականոն կյանքին վերադառնալու հնարավորություն ունեն:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել