ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանում է ՄԻՊ-ի առաջարկին

Մենք շնորհակալություն ենք հայտնում օմբուդսմենին այդ հարցով անհանգստանալու համար եւ ցանկանում հիշեցնել, որ պաշտպանության նախարարությունը միշտ խնդիրների առողջ եւ թափանցիկ քննարկումներ կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել եւ քանիցս նման քննարկումներ նախաձեռնել:

Նշված հարցերի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը եղել եւ կլինի բոլոր շահագրգիռ կողմերի եւ կառույցների մասնակցությամբ լսումների անցկացման նախաձեռնողը: Ընդ որում նման լսումները մենք կազմակերպում ենք առանձին առանձին նշված բոլոր հարցերի մասով քանի որ դրանք պահանջում են մանրակրկիթ քննարկումներ և ոչ թե ընդհանրացում: Նման քննարկուներ արդեն եղել են ԱԺ-ում և լինելու են հետայսու ինչպես նաև կլինեն քննարկումներ ՊՆ-ում:

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել