Զինծառայողը փորձել է գողությո՞ւն կատարել խանութից

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Սերոբ Դ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Սերոբ Դ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի 4-րդ հատուկ նշանակության ջոկատի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, ինքնակամ թողել է զորամասի տարածքը, գնացել Սարկավագի 54/6 հասցեում գտնվող մթերային խանութի սրահ ապօրինի մուտք գործելու և ուրիշի գույքի զգալի չափերի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով, հայթայթել է մետաղյա խողովակ, դրանով կոտրել խանութի մուտքի լուսավորության էլեկտրական լամպը, այնուհետև մետաղյա խողովակն անցկացնելով խանութի պատուհանի մետաղյա ճաղերի արանքով` փորձել է լայնացնել դրանք, սակայն նկատելով ոստիկանության աշխատակիցների պարեկային ավտոմեքենան, հեռացել է խանութից՝ չկարողանալով ավարտին հասցնել հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով։

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել