Հայուհին մեղադրվում է Իրանի քաղաքացուց գողություն կատարելու մեջ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Սուսաննա Ռ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Սուսաննա Ռ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2013թ. հունվարի 26-ից, ժամր 16–ից մինչև հունվարի 28-ը ժամը 12–ն ընկած ժամանակահատվածում, իր մոտ պահվող բանալիով, մուտքի դուռը բացելու միջոցով, ապօրինի մուտք է գործել Երևանի Պաշկինի փող. X շենքի թիվ X բնակարան և ննջասենյակի գգեստապահարանում կախված բաճկոնի գրպանից գաղտնի հափշտակել է ԻԻՀ քաղաքացուն պատկանող 2.640.885 ՀՀ դրամին համարժեք 6.500 ԱՄՆ դոլար և 654.972 ՀՀ դրամին համարժեք՝ 1.200 եվրո գումար՝ ԻԻՀ քաղաքացուն պատճառելով աոանձնապես խոշոր չափերի հասնող, ընդհանուր՝ 3.295.857 ՀՀ դրամի գույքային վնաս։

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել