«Հոկտեմբերի 27-ի քրեական գործի նախաքննությունը բացված է». Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների պատասխանը տալու ենք այս ընտրություններում: Այս մասին քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Նախորդ տարվա փետրվարից «Հոկտեմբերի 27»-ի գործի նախաքննությունը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա վերաբացվել է: Իհարկե, հետագայում կորոնավիրուսի և պատերազմի պատճառով, գիտեք, որ քննչական գործողություններ տեղի չէին ունենում, որ վարակի տարածումը կանխվի, բայց ուզում եմ իմանաք, որ նախաքննությունը բացված է, և ԱԱԾ-ն վրում է այդ քննությունը:

Բայց նաև ձեր քվեարկությամբ դուք կարող եք առանձնահատուկ պարտավորություն և պատասխանատվություն դնել մեր դատաիրավական մարմինների վրա՝ ասելով, որ այդ գործերը պետք է ամենայն խորությամբ քննվեն եւ բոլոր հնարավոր միջոցները գործադրվեն այդ գործը բացահայտելու համար: Դուք կարող եք ձեր քվեարկությամբ այդ հանրային պահանջը հստակ ձևակերպել»,-ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել