Քաղաքացին, այդ թվում` անհատ ձեռնարկատերը, դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել, եթե նա ի վիճակի չէ բավարարել պարտատերերի պահանջները:
Քաղաքացուն դատարանով սնանկ ճանաչելու հիմքերը և կարգը սահմանվում են օրենքով:
Քաղաքացուն դատարանով սնանկ ճանաչելու դեպքում պարտատերերի պահանջների բավարարման կարգը և դադարման հիմքերը, ինչպես նաև պարտատերերի պահանջների բավարարման առանձնահատկությունները սահմանվում են սնանկության հարաբերությունները կարգավորող օրենքով:
Աղբյուր՝ Իրավաբան.net