Կենտրոն վարչական շրջանից հայտնում են․
«Կենտրոն վարչական շրջանի կենտրոնական փողոցներում առաջիկա օրերին կիրականացվեն բույսերի բուժման աշխատանքներ։
Այս գիշեր՝ 04:00-ից մինչև առավոտյան ժամը 9:00, բուժում կստանան Հանրապետության հրապարակի, Մ. Ադամյան, Նալբանդյան, Թումանյան, Սարյան փողոցների ծառերը։
Բնակիչներին խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և նշված ժամերին փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները։
Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը»։