Անելու ենք ամեն ինչ՝ ատոմակայանի կյանքը երկարացնելու համար, անկասկած․ Քոչարյանի խոսքը՝ Մեծամորում

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում տեղի է ունենում «Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ։ Քարոզարշավը տեղի է ունենում Մեծամորի մշակույթի տանը։

Դաշինքի առաջնորդ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում նշեց, որ անելու են ամեն ինչ՝ ատոմակայանի կյանքը երկարացնելու համար, անկասկած։

«Մենք կարող ենք դառնալ էլեկտրաէներգիայի արտադրության հարթակ՝ տարածաշրջանի համար։ Մենք ունենք ավելցուկ հզորություններ, որոնք շատ ավելի են, քան մեր սպառման կարիքները։ Համենայն դեպս մինչև վերջերս 50 տոկոսով էին ծանրաբեռնված և ավելացել է լրացուցիչ հզորություն՝ Հրազդանի 5-րդ բլոկը, որը լիարժեք չի շահագործվում մեկ պատճառով՝ էլեկտրական գիծը, որը վաղուց պետք է կառուցված լիներ, 3-րդ գիծը, որը կապում է մեզ Իրանի հետ՝ չկառուցվեց։ Հիմա ոնց որ շինարարությունը փորձում են առաջ տանել»,-ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ընդհանրապես, ենթակառուցվածքները երկրի ողնաշարն են։

«Հիմա մենք անելու ենք ամեն ինչ՝ ատոմակայանի կյանքը երկարացնելու համար, անկասկած։ Հասկանում ենք, որ այս քաղաքը կառուցվել է ատոմակայանի շուրջ, քիչ է աշխատատեղերի առումով ատոմակայանը և հատկապես կանանց համար պետք է աշխատատեղեր ստեղծել Մեծամորում»,-ասաց Քոչարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել