Բաքվի Յասամալի շրջանային դատարանում հունիսի 14-ին հրապարակվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից գերեվարված Վիգեն Էուլջեքջյանի դատավճիռը: Այս մասին գրում են ադրբեջանական կայքերը:
Նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման:
Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանին մեղադրանք է առաջադրված երեք հոդվածով՝ «որպես վարձկան զինված հակամարտությանը մասնակցելու», «ահաբեկչության» և «սահմանն ապօրինի հատելու» համար:
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը Արցախի դեմ հրահրեց պատերազմ: Վաղ առավոտյան սկսեցին ռմբակոծել Արցախի ողջ տարածքն, ընդհուպ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Նշենք, որ Սիրիայի քաղաքացիները մասնակցել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին, որպես վարձկան-ահաբեկիչներ: Նրանցից 2-ը՝ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի ու Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում՝ դատավոր Նապոլեոն Օհանյան նախագահությամբ՝ դատապարտվեցին ցմահ ազատազրկման: