Կանայք և տղամարդիկ հավասար են. ահա սա են կոչ անում բոլորը: Հավասարություն ասելով` նկատի ենք ունենում հավասարություն կյանքի ամենատարբեր բնագավառներում: Այս առումով կարևոր է հավասարությունն ընտանիքում. պետք է մեկընդմիշտ հիշել, որ կինը առարկա չէ, նա մարդ է, ով ունի զգացմունքներ, նպատակներ և ի վերջո` իրավունքներ:
«ՀՀ ընտանեկան օրենսդրությամբ սահմանված է`ամուսիններից յուրաքանչյուրն ազատ է աշխատանք, զբաղմունք, մասնագիտություն, բնակության վայր ընտրելու հարցում,-Իրավաբան.net»-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Վերջինիս խոսքով` մայրության, հայրության, երեխաների դաստիարակության և կրթության, ինչպես նաև ընտանեկան կյանքի այլ հարցեր ամուսինները համատեղ լուծում են՝ ելնելով ամուսինների իրավահավասարության սկզբունքից։
Ամուսիններն ընտանիքում պարտավոր են իրենց հարաբերությունները կառուցել փոխադարձ օգնության և հարգանքի վրա, նպաստել ընտանիքի ամրությանը, հոգ տանել իրենց երեխաների բարեկեցության ու զարգացման համար։
Աղբյուրը` Իրավաբան.net