2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող 26 քաղաքական ուժերի պատգամավորների թեկնածուները Կենտրոնական ընտրական հանձնաժողովին են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը:
Իրավաբան.net-ը հրապարակում է կուսակցությունները գլխավորող առաջին համարների, հասարակական մեծ հետաքրքրություն ունեցող գույքի ու եկամուտների հայտարարագրերը։
Ընտրություններին 11-րդ համարի տակ հանդես եկող «Հանրապետություն» կուսակցությունը գլխավորում է Արամ Սարգսյանը։
Հայտարարագրի համաձայն, Արամ Սարգսյանն այս պահին գործազուրկ է։
Նա հայտարարագրել է․
- 1 հողամաս (սեփականություն)՝ Արարատում – 0․099 հա,
- տարածք (սեփականություն)՝ Երևանում – 130 քմ,
- Hyundai Tuscan 2.0 մակնիշի ավտոմեքենա – (2017)
- Mercedes Benz G 350 մակնիշի ավտոմեքենա – (1994)
Արամ Սարգսյանը 8 միլիոն դրամը գերազանցող 3 իր է հայտարարագրել՝
- գրիչների հավաքածու – 100 հազար դոլար,
- ժամացույց – 25․000 դոլար,
- 16-րդ դարի նկար – չգնահատված։
Նրա եկամուտները մայիսի 1-ի դրությամբ կազմել են՝ 28 միլիոն դրամ, որը ստացվել է «Գալիք» ՍՊԸ-ի շահաբաժնից։
Դրամական միջոցները կազմել են՝
- 16 միլիոն դրամ,
- 20 հազար դոլար
- 5 հազար եվրո։
Նա նաև արժեթղթերի է սեփականատեր է.
- «Գալիք» ՍՊԸ – 50 %,
- Հատուկ ցեմենտ – 45 %
- Կավաշեն ՍՊԸ – 25 %: