Մենք մանկապարտեզներ ենք կառուցել, բայց միլիոնատեր չենք դարձել․ Նիկոլ Փաշինյան

Մենք զենք ենք գնել, բայց միլիոնատեր չենք դարձել, մենք ճանապարհ ենք կառուցել, բայց միլիոնատեր չենք դարձել, մենք մանկապարտեզներ ենք կառուցել, բայց միլիոնատեր չենք դարձել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այս ամենն արել ենք մարդու համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար ու կծառայենք այնքան ժամանակ, քանի ՀՀ քաղաքացին կորոշի, որ ունի մեր ծառայության կարիքը։

Իմ ելույթը Գյումրիի Վարդանանց հրապարակում»,-նշել է նա։

Քարոզարշավի 3-րդ օրը Գյումրիում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց հայ ժողովրդից այս ընթացքում ունեցած թերացումների ու բացթողումների համար՝ նշելով, որ այժմ հանձնված է ՀՀ քաղաքացիների դատին և հունիսի 20-ին պետք է հրապարակվի իր «դատավճիռը»։

«Ես բերել ու ձեր դատին եմ հանձնել նաև ՀՀ-ի բոլոր ժամանակների ղեկավարներին և սա պատմական մի հանգրվան է, որտեղ ժողովուրդը պիտի ասի իր խոսքը անցյալի, ներկայի ու ապագայի մասին»,-նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ գուցե 2018 թվականի հեղափոխությունը ուշացավ և գուցե դրանում կա նաև իր մեղքը։ Այնուհետև ներկայացրեց գործող կառավարության կատարած աշխատանքը, որը վերնագրել էր «30 տարվա ընթացքում առաջին անգամ․․․»։

Ելույթից հետո Փաշինյանն առաջարկեց Գյումրու հրապարակից երթով շարժվել դեպի մարզպետարան։

Նա չանդրադարձավ 3-րդ նախագահի կողմից հրապարակված ձայնագրությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել