Սերժ Սարգսյանի սենսացիոն բացահայտումը Նիկոլ Փաշինյանի մասին․ «Պատիվ ունեմ»

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքում կայացած հանդիպման ժամանակ հրապարակել է երեկ խոստացած ձայնագրությունը Փաշինյանի մասին։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն հունիսի 8-ին քաղաքացիների հետ հանդիպմանն անդրադարձել էր մեղադրանքներին, թե ինքը զինվորներից գողացված գումարը պարտվել է կազինոներում՝ «մոնտե կարլոներում»։

«Երկար տարիներ իրենք այդ կեղծ լուրը տարածում են։ Եվ ես այն ժամանակ անհրաժեշտ չէի գտնում նրանց պատասխանելու՝ հաշվի առնելով էն հանգամանքը, որ ես նախագահ էի, մեր Անվտանգության ծառայություններն ինձ էին ենթարկվում և պիտի ասեին՝ էդ ամբողջ ինֆորմացիան պահում են և այլն, և այլն։

Ինքը ղալլաթ է անում, որ ըտենց բան է ասում, և տեսել եք դուք, թե ինքը ինչպես է ասում։ Էլի «եթե»-ով է ասում՝ եթե, եթե, եթե։ Ես հիմա իրան ասում եմ, եթե ինքը արածեր, կարո՞ղ է ավելի խելոք մտքեր արտահայտեր։ Այսինքն՝ էդ ինչի՞ մասին է խոսքը։ Եվ հիմա ձեր ներկայությամբ ես ասում եմ, ես դրան՝ այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս։

Կամ պետք է փաստ ներկայացնի, մի փաստ, կամ ես էնպիսի փաստեր եմ ներկայացնելու իր մասին, իր ընտանիքի մասին, եթե արդեն էդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա։ Մի փաստ»,-նշել էր նա։

Այսօր Սերժ Սարգսյանը ձայնագրություն է հրապարակել, որը ներկայացված է տեսանյութում։

«Հայաստանի հանրապետական» կուսակցության անդամ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան մինչև տեսանյութի հրապարակումը իր էջում գրել էր.

«Հասարակությունը սպասում է այսօր խոստացած բացահայտումներին:

Անցավ Սերժ Սարգսյանի տված 24 ժամը, և կապիտուլյանտը Հայաստանի երրորդ նախագահին ուղղված մեղադրանքների մասով՝ կոռուպցիա, կազինո, թալան, գեթ մեկ, կրկնում եմ՝ գեթ մեկ ապացույց չհրապարակեց: Այս մեղադրանքների թեման ամբողջությամբ համարենք փակված:

Ինչ վերաբերում է Սարգսյանի խոստմանը.

Քիչ առաջ Գեղարքունիքի մարզում հանդիպման ժամանակ նա հրապարակեց մի ձայնագրություն, որից պարզ է

դառնում, որ՝

Նիկոլը դիտավորյալ տապալել է բանակցային պրոցեսը:
Նիկոլը այդ քայլով պատերազմ է բերել հայ ժողովդր գլխին:
Կապիտուլյանտը Ռուսաստանին շարունակում է մեղադրել ապրիլյան պատերազմի մեջ:
Նիկոլը ազգային կարևորության հարցերով իրեն գժի տեղ է դրել արտերկրում և իր գժության գինը վճարեց 5 հազար հայ նահատակ:

Այո, սա նաև միջազգային սկանդալ է:
Սակայն ինձ համար սկանդալը երկրորդական է:
Առաջնային է այն փաստը, որ հրապարակված ձայնագրությւոնը ապացուցում է, որ Նիկոլը Հայաստանի ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է:

Մնացածի մասին տեսանյութը՝ շուտով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել