Վարդան Սեդրակյանի գործով կներկայացվի դատախազի բացարկի միջնորդություն

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ պատրաստվում են դատախազի բացարկի միջնորդություն ներկայացնել դատարան: Դատախազության մասին օրենքի 25-րդ հոդվածի համաձայն` քրեական վարույթ իրականացնող դատախազն անփոփոխելի է: Սիրունյանի խոսքերով` այս քրեական գործի նախաքննությունը հսկել և ղեկավարել է Հովսեփ Սարգսյանը. «Դատախազության մասին օրենքը ոչ միայն չի նախատեսում դատախազ փոխել, այլ նաև արգելում է»:

 

Փաստաբանի հաղորդմամբ` իրենք պատրաստվում են նաև միջնորդություն ներկայացնել, որպեսզի տեսակցությունների արգելքը վերացվի. «Երբ այն ժամանակ քննիչը տեսակցությունների արգելք էր դրել, մենք այդ քայլը չվիճարկեցինք: Դա նրա իրավունքն է և գուցե գիտեր ինչ-որ բան, որ մենք չգիտեինք: Բայց հիմա տեսակցություններն արգելելն անիմաստ է, քանի որ դատավարությունն արդեն հրապարակային է»:

 

Տեղեկացնենք, որ Վարդան Սեդրակյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 20-ին ժամը 12-ին:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել