Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի այն հատվածից, որը հանձնվել է թշնամուն:
«Տեսանյութում Շուռնուխի այն մասն է, որը ադրբեջանցիների տիրապետության տակ է:
Իշխանությունների դավադիր գործողությունների արդյունքում հայկական գյուղի մի մասը, ինչպես նաև Կապան-Մեղրիի հետ կապող ճանապարհի մի մասը, հանձնվեց հակառակորդին, այն դեպքում, երբ՝
1) չէր լուծվել մեր հայրենակիցների անվտանգության հարցը.
2) սահմանազատում չէր իրականացվել.
3) դա հակասում էր նաև կապիտուլացիոն փաստաթղթին»:
Տեսանյութն՝ այստեղ