Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը հայտնում է․
«Հարգելի տիկնայք և պարոնայք
Ցանկանում ենք տեղեկացնել, որ սույն թվականի մայիսի 25-ից «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի պարոն Պարագ Յոհաննես Բհատը։
Պարոն Բհատը ԶՊՄԿ խորհրդի անդամ է և ունի ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ՝ մետաղների արտադրության և իրացման բնագավառում, ինչպես նաև 10 տարվա փորձ՝ բանկային ոլորտում, որտեղ զբաղեցրել է առանցքային ղեկավար պաշտոններ։
Տեղեկացնում ենք նաև, որ պարոն Բհատը, հավատարիմ մնալով ընկերության գործադիր մարմնի որդեգրած սկզբունքներին, ինչպես նաև հաշվի առնելով ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի և մարզի համար, շարունակելու է առաջնահերթ կերպով իր ուշադրության կենտրոնում պահել ոչ միայն արտադրական, այլ նաև բնապահպանական, սոցիալական և ընկերության կայուն զարգացման հիմնահարցերը»։