Արա Աբրահամյանը և Տիգրան Արզաքանցյանը ընտրություններին համատեղ հանդես գալու որևէ փաստաթուղթ չեն ստորագրել․ հայտարարություն

Տիգրան Արզաքանցյանի մամուլի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Մամուլում չճշտված լուրեր են շրջանառվում, որ Տիգրան Արզաքանցյանը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Աբրահամյան» դաշինքով: Մինչ այս պահը Արա Աբրահամյանը և Տիգրան Արզաքանցյանը ընտրություններին համատեղ հանդես գալու որևէ փաստաթուղթ չեն ստորագրել: Եվս մեկ անգամ ԶԼՄ-ներին հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց և հայտնում ենք, որ Տիգրան Արզաքանցյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում գլխավորելու է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ընտրացուցակը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել