Զարուհի Փոստանջյանը տեղափոխվել է հիվանդանոց

«Երկիր ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Տեղեկացնում ենք Ձեզ, որ քիչ առաջ՝ 00։20-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնից ազատ է արձակվել փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ում մոտ առկա են նաև մարմնական վնասվածքներ:

Զարուհի Փոստանջյանը առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետևանքով (մարմնական վնասվածքներ, սրտխառնոց, սրտխփոց, գլխապտույտ, գլխացավ, մարմնի տարբեր հատվածներում ուժեղ ցավ, և այլ անոմալիաներ) տեղափոխվել է հիվանդանոց։

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ոստիկանները՝ ապօրինի ուժ կիրառելով, ապօրինի ազատությունից զրկելով, բերման են ենթարկել Զարուհի Փոստանջյանին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչպես նաև բռնություն են կիրառել վերջինիս նկատմամբ։ Խախտվել է նաև Զ. Փոստանջյանի խոսքի և հավաքների ազատության իրավունքները:

«Երկիր Ծիրանի» կուսակցություն
21 մայիսի, 2021թ.»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել