Անցկացվել են շտաբային մարզումներ․ ՊՆ

1-ին զորամիավորման զորամասերից մեկում մայիսի 17-ից 18-ն անցկացվել են շտաբային մարզումներ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Կատարելագործվել են հրամանատարական կազմի՝ մարտական գործողությունների վարման հմտությունները, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել