Հայաստանի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության ղեկավար, ՀՀ երրորդ վարչապետ Խոսրով Հարությունյանը մայիսի 17-ին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ ծեծի կասկածանքով:
Այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից․ «Խոսրով Հարությունյանն ու ևս մեկ անձ Ազատության հրապարակից ծեծի կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն: Այս պահին պարզվում են հանգամանքները, նյութեր են նախապատրաստվում»։