Զոհվել է փոխգնդապետ Մարատ Ղարայանը

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր կսկիծով ու ափսոսանքով հայտնում է նախազորակոչային պատրաստության և արտադպրոցական ծրագրերի վարչության պետ, փոխգնդապետ Մարատ Բորիսի Ղարայանի մահվան մասին։

Մարատ Բորիսի Ղարայանը ծնվել է 1972թ․ հունիսի 1-ին, քաղաք Ստեփանակերտում։

1989թ․ ավարտել է Ստեփանակերտ քաղաքի ռուսական թիվ 3 միջնակարգ դպրոցը։ 1990թ․ ընդունվել և 1995 թվականին ավարտել է Ստեփանակերտի Մանկավարժական ինստիտուտի «Պատմություն և օտար լեզու» ֆակուլտետը։ 1998թ․ ընդունվել և 2003թ․ ավարտել է ԱրՊՀ-ի «Հումանիտար» ֆակուլտետի «Իրավաբանական» բաժինը։

01․09․1992թ․-01․09․1993թ․ աշխատել է ԼՂՀ զինվորական դատախազությունում։ 1993-1995թթ․ աշխատել է ԼՂՀ ռազմական տրիբունալում, իսկ 1995թ․ որպես ԼՂՀ ԱԱԾ ազգային անվտանգության պետական վարչության պետ։ 2013թ․թոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է աշխատանքից։

01․08․2018թ․-22․07․2020թ․ աշխատել է ԼՂՀ ԱԱԾ-ին կից գործող գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահի օգնականի պաշտոնում։ 22․07․2020 թվականից աշխատել է ԱՀ ՌԵՍԶ նախարարությունում, որպես ռազմահայրենասիրության վարչության պետ։

01․03․1992թ․-30․05․1994թ․ մասնակցել է արցախյան առաջին պատերազմին։

2020թ․ մասնակցել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողություններին՝ որպես ԱԱԾ պահեստազոր։

Մարատ Ղարայանն 2020թ․ հոկտեմբերի 14-ից համարվում էր անհայտ կորած։

Ամուսնացած է, ունի երեք անչափահաս որդի։

Մեծ է նրա ավանդը նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում։

Մարատ Բորիսի Ղարայանը մեր հիշողության մեջ կմնա որպես իսկական հայրենասեր։

Խորապես ցավակցում և վշտակցում ենք պարոն Մարատ Ղարայանի հարազատներին և մերձավորներին ու մեր զորակցությունն ենք հայտնում կորստյան անսփոփ ցավը մեղմելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել