Մայիսի 11-ին ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։
Այս մասին տեղեկանում ենք Բելգիայում Հայաստանի դեսպանությունից։
Պաշտոնական արարողության շրջանակներում ունեցած կարճատև զրույցի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ հարաբերությունների արդի վիճակի և հեռանկարների վերաբերյալ։