ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Շնորհավորում ենք բոլորիս՝ հաղթանակի օրվա կապակցությամբ։ Մայիսի 9-ի խորհուրդը մշտապես կառաջնորդի մեզ՝ միասնաբար և համախմբված նվաճելու նոր հաղթանակներ՝ զարդարելով Հայոց նորագույն պատմության էջերը»։
Նախարարությունը նաև հայտնում է, որ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ զետեղել Անհայտ զինվորի հուշահամալիրի անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին: