Ապրիլի 25-ին կայացավ «5165» ազգային շարժման առաջին համագումարը:
«Հավաքվել են մարդիկ, ովքեր մտահոգված են, թե ինչ է կատարվում մեր երկրում, ինչպես կկարողանանք ամեն մեկս մեր լուման ունենալ երկիրն այս դաժան իրավիճակից դուրս բերելու հարցում: Պետք է հիվանդությունը ճիշտ ախտորոշենք, որպեսզի կարողանանք ճիշտ բուժում գտնենք»,-այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց «5165» ազգային շարժման համահիմնադիր, Հայաստանի մանկական քաղցկեղի և հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը:
Շարժման անվան մասին մեր զրուցակիցն ասաց՝ ամեն հայի հայացքն ուղված է Արարատին և այնտեղից է նոր կյանքը սկիզբ առել, դրա համար էլ որպես խորհրդանիշ ընտրել են Բիբլիական Արարատի բարձրությունը:
Գևորգ Թամամյանի խոսքով՝ պառակտվածության արդյունքն է այն, ինչ հիմա ունենք. «Եթե մենք ուզում ենք հաջողել, եթե մենք ուզում ենք, որ մեր երկիրը շարունակի որպես երկիր մնալ, մենք պարտավոր ենք համախմբվել: Շարժման նպատակն է նպաստել հզոր, ազգային պետության ստեղծմանը»:
Մանրամասները՝ տեսանյութում