Կյանքի օրենքն է՝ ուզում ես խաղաղ ապրել՝ զենքը երբեք ձեռքիցդ վայր մի դիր․ Գևորգ Թամամյան

«Մեզ ասում են անփորձ եք, ու՞ր են փորձառուները, եկեք, եկեք ձեր խորհուրդներով կանգնեք այստեղ, օգնեք, որ ճիշտ լինի։ Մեզ ասում եք՝ քիչ եք, անկեղծ ասեմ՝ ես չէի հավատում, որ այսքան մարդ այստեղ կհավաքվի, բայց մենք այստեղ ենք, հրապարակը երեկվա համեմատ կրկնապատկվել է և բազմապատկվելու է, որովհետև յուրաքանչյուր մարդ, ով այստեղ կանգնած է՝ անտարբեր չէ Հայաստանի, Արցախի, մեր հայրենիքի մեր զինվորի, մեր վաղվա օրվա նկատմամբ»․ այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, Հանրապետության հրապարակում, «Ազատագրական շարժման» շտապ հավաքի ժամանակ ասաց շարժման մասնակից, «5165» շարժման համահիմնադիր Գևորգ Թամամյանը։

Նա նշեց, որ որոշ լրատվամիջոցներ՝ խոսելով շարժման մասին, ներկայացրել են այնպես, որ շարժման գործողություններով պատերազմական իրավիճակների են դրդում։

«Ոչ ոք, ոչ մի մարդ չի երազում պատերազմի մեջ լինել, բոլորն ուզում են, որ լինի խաղաղություն, բայց, նորություն չեմ ասի, բոլորիս հայտնի է, կյանքի օրենքն է՝ ուզում ես խաղաղ ապրել՝ զենքը երբեք ձեռքիցդ վայր մի դիր։ Թուլամորթ, թուլացած երկրները միշտ դառնում են պատերազմների թատերաբեմ, մենք պիտի հզոր լինենք, մենք պիտի ուժեղ լինենք»,-ասաց Գևորգ Թամամյանը։

Նա կոչ արեց քաղաքացիներին հաջորդ օրերին գալ իրենց ընկերների հետ։

 Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել