Կորոնավիրուսի հիվանդացության դեպքերը 12 տոկոս են կազմում․ ԱՆ-ն հրապարակել է վերջին տվյալները

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 216596 դեպք, որոնցից 199115-ն` առողջացած, 4128-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12333 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 988086 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4430 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 532 նոր դեպք: Ունենք 980 առողջացած և 20 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1020 է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել