Հայաստանում կորոնավիրուդի դեմ պատվաստումների ծավալը կավելացվի՝ ըստ պատվաստանյութի առկայության։
Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով պատվաստվեց Astrazeneca պատվաստանյութով։
«Վերջերս ունենք երկու հղի, ովքեր ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց և մեր կարծիքով, եթե նրանց բարեկամները, ովքեր ռիսկի խմբի մեջ չեն ներառված և պատվաստված լինեին՝ այդ հղիները նման ծայրահեղ վիճակում չէին հայտնվի։ Կան շատ ավելի այլ դեպքեր և մեր նպատակն է հնարավորինս մեծ թվով ունենալ պատվաստված քաղաքացիներ, որոնք կապահովեն հանրային իմունիտետը և մենք, ի վերջը, ցտեսություն կասենք այս համընդհանուր արհավիրքին»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։