Զբաղեցրած պաշտոնից և առհասարակ ոստիկականական համակարգից հեռանալու մասին զեկուցագիր է ներակայացրել ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետ, գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության բաժնից:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան շնորհակալություն է հայտնել կատարած ծառայության համար:
Ոստիկանության փոխանցմամբ` Հովհաննես Քոչարյանի աշխատանքից ազատման պատճառը եղել է մեկ այլ աշխատանքի անցնելը:
Նրա փոխարեն ոստիկանապետի հրամանով այդ պաշտոնում է նշանակվել Նորայր Մուրադխանյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net