Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 23-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Արամ Գուգարացին նշանակել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»։
Կադաստրի Կոմիտեից հայտնում են, որ Արամ Գուգարացը մասնագիտությամբ ինժեներ է: 1996 թվականին ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ Էլեկտրոնային սարքավորումների ինժեներ մասնագիտացմամբ։
Մասնագիտական գործունեության ընթացքում 1999-2012 թթ․ աշխատել է ՀԱՅՊԵՏՏՐԱՆՍՆԱԽԱԳԻԾ ՊՓԲԸ-ում որպես ինժեներ, ապա՝ համակարգչային խմբի (CAD) ղեկավար։
2007-2010թթ․ եղել է համակարգի ադմինիստրատոր
«Հողշինմոնիթորինգ» ՊՈԱԿ-ի համակարգչային բաժնում։
2008-2009թթ․ աշխատել է որպես ինժեներ Քաղաքաշինության գիտական հետազոտական նախագծային ինստիտուտում և «Կոնստանտաբիլդ» ՍՊԸ-ում։
2017-2020թթ․ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում եղել է ծրագրի առաջատար ինժեներ/ համակարգող, ապա ղեկավարել «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի 3-րդ և 5-րդ ծրագրերը։
2021-ի փետրվարից Գուգարացն առանձին գործառույթներ համակարգող խորհրդական էր Կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնում։