Խնդրում ենք՝ մեզ մենակ չթողնեք․ Փաշինյանին Կապանում աջակցող խոսքեր են ասում, ողջունում

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարկել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով․

«Հենց հիմա Կապանում, առանց սադրիչների»։

Քաղաքացիները ողջունում են նրան, աջակցող խոսքեր ասում․ «Խնդրում ենք՝ մեզ մենակ չթողնեք», «Ժողովուրդը ձեզ հետ ա»․ «Մենք քեզ հետ ենք», «Ժողովրդի հետ եղեք» և այլն։

Տեսանյութը՝ այստեղ։

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Փաշինյանն Ագարակում շրջում էր փողոցներում։ Մի խումբ անձինք քայլում էին նրա հետևից, առջևից, փորձում խոչընդոտել տեղաշարժը՝ տարբեր վանկարկումներով, քաշքշուկներով, հայհոյախառն արտահայտություններով:

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան այդ անձանց հայհոյախառն արտահայտությունների՝ պարբերաբար բարձրախոսով ներողություն էր խնդրում մյուս քաղաքացիներից։

«Մենք ենք մեղավոր: Ներողություն եմ խնդրում բոլորիցդ սրա համար»,-ասաց Փաշինյանը:

Ինչպես երևում է zangezur․tv-ի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում, քաղաքացիները հորդորում են փակ պահել գերեզմաներր տանող ճանապարհը՝ վարչապետի մուտքն այնտեղ արգելելու համար։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել