Նիկոլ Փաշինյանին քաղաքացիները Սյունիքի մարզում հայհոյանքներով ու տարբեր վանկարկումներով ուղեկցեցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում է։ Դեռ երեկ՝ ապրիլի 20-ին Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լուսանկարներ հրապարեց, որ Շուռնուխում վարչապետի հետ միասին քաղաքացիների հետ են հանդիպում։

Այսօր Փաշինյանն Ագարակում շրջում էր փողոցներում։ Մի խումբ անձինք քայլում էին նրա հետևից, առջևից, փորձում խոչընդոտել տեղաշարժը՝ տարբեր վանկարկումներով, քաշքշուկներով, հայհոյախառն արտահայտություններով:

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան այդ անձանց հայհոյախառն արտահայտությունների՝ պարբերաբար բարձրախոսով ներողություն էր խնդրում մյուս քաղաքացիներից։

«Մենք ենք մեղավոր: Ներողություն եմ խնդրում բոլորիցդ սրա համար»,-ասաց Փաշինյանը:

Ինչպես երևում է zangezur․tv-ի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում, քաղաքացիները հորդորում են փակ պահել գերեզմաներր տանող ճանապարհը՝ վարչապետի մուտքն այնտեղ արգելելու համար։

Մեղրիում ևս այժմ նույն իրավիճակն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել