Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-21-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ ապրիլի 18-ի, 19-22-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝ ապրիլի 18-ի ցերեկը, 19-22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-21-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել